National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.07.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց «Արի տուն» ծրագրի միջոցառմանը

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Սեւանա թերակղզում մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի  առաջին փուլի ավարտին  նվիրված միջոցառմանը: Հայրենիք էին ժամանել ԱՄՆ-ից, Կանադայից, Եգիպտոսից, Լիբանանից, Լատվիայից, Վրաստանից Ռուսաստանից եւ այլ երկրներից 90 պատանինիներ:

 ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում ընդգծեց հայրենիք - սփյուռք կապերի զարգացման գործում Հայաստանի օրենսդիր իշխանության ունեցած մեծ ներդրումը։ Նշվեց, որ ՀՀ խորհրդարանի շնորհիվ՝ մեր  հայրենակիցներն օրենսդրական ճանապարհով կարող են դառնալ մեր երկրի լիիրավ քաղաքացի։

Ավանդական խարույկի շուրջը՝ անմիջական զրույցի ընթացքում երեխաները ՀՀ ԱԺ նախագահին դիմեցին բազմաթիվ հարցերով, որոնք հիմնականում առնչվում էին Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու, հայրենիքում աշխատելու, հայ-թուրքական հարաբերությունների,  Լեռնային Ղարաբաղի խնդիրներին։

ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամորեն պատասխանեց բոլոր հարցադրումներին։

Լրագրողներին տված հարցազրույցում ՀՀ օրենսդիր իշխանության ղեկավարը նշեց- «Արի տուն» ծրագիրը հոգեհարազատ է, քանի որ հիշեցնում է իր կողմից իրականացվող «ԱԺ բաց դռներ» ծրագիրը։ « Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այն երեխաները, ովքեր  ցանկություն ունեն, բայց հնարավորություն չունեն, անպայման  այցելեն Հայաստանի Հանրապետություն: Պետք է  նպաստել, որ պատանիներն այցելեն մեր երկիր՝ ծանոթանան նախնիների ավանդույթներին, ծանոթանան եւ մաս կազմեն մեր երկրին ու մշակույթին։ Իմ կողմից, որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ ամեն ինչ կանեմ օժանդակելու համար Սփյուռքի նախարարաությանն ու այս ծրագրի շարունակական դառնալուն:     Սփյուռքահայ երեխաներից մեկը քիչ առաջ ինձ դիմեց դասագրքերի հարցով- ամեն ինչ պիտի անենք, որ մեր երեխաները մայրենիով կարդան ու սովորեն։ Ես խոստանում եմ, որ երեխաները կստանան դասագրքերը»։

Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանն առաջին անգամ լինելով ծրագրի մասնակիցն ու հյուրը, նշեց. «Ձեր սիրտն այսուհետ կմնա Հայաստանում, եւ դուք միշտ «ստիպված» կլինեք վերադառնալ Հայրենիք»: Քաղաքապետը հավելեց, որ ինքը եւս իրեն զգում է մի պատանի, ով «Արի տուն» ծրագրով գտնվում է Հայրենքում եւ ունկնդիր է ՀՀ սփյուռքի նախարարի` այսուհետ Հայաստանի դեսպան դառնալու կոչին ու մաղթանքին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am